Սեպտեմբերի 29-ը Սրտի համաշխարհային օրն է, որը սկսել է նշվել 2000 թվականից և մարդկանց սրտի հիվանդությունների վտանգների մասին իրազեկելու միտում ունի:
Սրտի համաշխարհային դաշնությունը, որը միաժամանակ հանդիսանում է սեպտեմբերի 29-ը սրտի օր հայտարարելու նախաձեռնության հեղինակ, նշում է, որ սրտային հիվանդությունները ամենավտանգավորների թվում են և որոնց պատճառով տարեկան 17,1 միլիոն մարդ է մահանում:
Այս օրը Սրտի համաշխարհայի դաշնությունը տարբեր երկրներում հանրային քննարկումներ, զբոսանքներ, վազք, համերգներ և սպորտային միջոցառումներ է կազմակերպում:
Ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այս տարի Երևանում ևս մի խումբ երիտասարդներ սրտի համաշխարհային կազմակերպության կողմից թերթոններ են բաժանել մարդկանց: