Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում շարունակում են անհաջող ելույթ ունենալ հայ մարզիկները:
Երեկ 81կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Խաչատրյանը պարտվել է Իրանի ներկայացուցիչ Էհսան Ռուզբահանիին 15:8 հաշվով: Նշենք, որ նախօրեին 56կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Բաչկովը պարտություն էր կրել Մոնղոլիայի ներկայացուցիչ Օտգոնդալայ Դորջնյամբուուին:
Այսօր պայքարի մեջ է մտնելու 69 կգ քաշային Սամվել Մարտիրոսյանը, ով մրցելու է մոնղոլ Տուվաշիբատ Բյամբայի հետ: