Այսօր inLOBBY գերմանական ընկերությունը համաշխարհային հանրության ուշադրությանն է ներկայացրել առցանց հյուրանոցային պատվերների ամրագրման գլոբալ համակարգ (http://www.inLOBBY.com), որը, նախագծի հեղինակների ներկայացմամբ, նոր խոսք է նմանատիպ ծառայությունների ոլորտում:
Նախագծի հեղինակների նպատակն է դարձնել օնլայն հյուրանոցային պատվերների ամրագրումը նորարարական և ավելի հարմարավետ: inLOBBY-ին հնարավորություն է տալիս այցելուներին անմիջական կապ հաստատել հազարավոր հյուրանոցների հետ էլեկտրոնային փոստի, օնլայն շփման, հեռախոսազանգի, նույնիսկ տեսազանգի միջոցով և ստանալ հետաքրքրող հարցերի սպառիչ պատասխաններ անմիջապես հյուրանոցի ներկայացուցչից:
Համակարգի հյուրանոցային բազան համալրված է ավելի քան 120.000 հյուրանոցներով աշխարհի տարբեր երկրներից:
Իր հաղորդագրության մեջ inLOBBY ընկերությունը ընդգծել է, որ համակարգի ստեղծման և կայացման գործում կարևորագույն դեր է ունեցել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ով «հանդիսանում է նախագծի գաղափարակիրն ու գիտական ղեկավարը, ինչպես նաև ընկերության խոշոր բաժնետերը»: