Home / Հայաստան / Կառավարությունը հավանություն է տվել 2012 թվականի պետբյուջեի նախագծին

Կառավարությունը հավանություն է տվել 2012 թվականի պետբյուջեի նախագծին

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ 2012 թ. պետբյուջեի նախագծին: ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում նախագծում կատարել խմբագրական բնույթի շտկումներ և այն ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ։ ՀՀ գործադիր մարմինների ղեկավարները պարտավորեցվել են մեկամսյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել ՀՀ գործադիր մարմինների կազմում գործող օտարերկրյա պետությունների և միջազգային վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների 2012 թ. պահպանման և ծրագրերի տարեկան (ամփոփ) ծախսերի նախահաշիվները` դրանց բովանդակային բացատրագրերով ու հաշվարկ-հիմնավորումներով` ՀՀ ֆինանսների նախարարության պահանջներին համապատասխան։