Սեպտեմբերի 29-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլի և Բրիտանիայի արտաքին գերատեսչության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության պաշտոնյա Ալան Փարֆիթի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, մասնավորապես իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսության տապալման պատճառները, սեպտեմբերի 30-ին կայանալիք հանրահավաքը, ընդդիմության անելիքները, Հայաստանում արդար և ազատ ընտրությունների անցկացման հնարավորությունները, այդ կապակցությամբ` արտահերթ նախագահական և խոհրդարանական ընտրություններ անցկացնելու ընդդիմության պահանջը: