Այսօր Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա աշխարհահռչակ իտալացի տենոր Ալեսանդրո Սաֆինայի համերգը:
Դժվար է ասել, թե Հայաստանում որքանով են ծանոթ երգչի ստեղծագործություններին, սակայն, դատելով երեկվա ասուլիսից, որտեղ հայաստանցի լրագրողները տենորին տվել են հիմնականում բուլվարային մակարդակի հարցեր, հասկանալի է, որ առնվազն լրագրողների մեջ քչերն են հաղորդակից երգչի արվեստին, գրում է «Ժողովուրդ» թերթը:
Շատերին թվում է, թե Հայաստան եկող քիչ թե շատ հայտնի արվեստագետ պարտավոր է Հայաստանի մասին շատ բան իմանալ, և սկսել են հարցնել նաև Ցեղասպանության մասին: Թերթի փոխանցմամբ` գավառամտության նման դրսևորումը երեկ բավական տհաճ ավարտ է ունեցել, երգիչը պարզապես ընդհատել է ասուլիսն ու հեռացել` մինչ այդ ասելով. «Ինչ-որ մե՞ղք եմ գործել, որ եկել եմ Հայաստան»: