Home / Հայաստան / 4-ամյա երեխան վթարի է ենթարկվել. հիվանդանոց է տեղափոխվել հաջորդ օրը

4-ամյա երեխան վթարի է ենթարկվել. հիվանդանոց է տեղափոխվել հաջորդ օրը

Սեպտեմբերի 28-ին, ժամը 13.00-ին, հիվանդանոցից ճանապարհային ոստիկանության  հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 4-ամյա մի աղջիկ:

Պարզվել է, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Ագաթանգեղոսի  փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Ջիպ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ում գտնվող աղջնակը մարմնական վնասվածք է ստացել: