Playboy ամսագիրը էրոտիկ ֆոտոշարք է արել լեհաստանյան Պոզնան քաղաքի մարզադաշտում, որը կդառնա Եվրո-2012 ֆուտբոլային մրցաշարի ասպարեզներից մեկը:
Սեպտեմբերի կեսերին հայտնի տղամարդկանց համար ամսագրի լեհական տարբերակի հրատարակչությունը 11 գեղեցկուհիների` 6 շիկահերների և 5 սևահերների մասնակցությամբ, ֆոտոշարք է կազմակերպել:
Մասամբ և ամբողջությամբ մերկացած մոդելները` ֆուտբոլային մարզահագուստով և առանց, անձամբ փորձել են մարզադաշտի վիճակը` մարզվել են, ձգումներ իրականացրել, վազել դաշտում և լոգանք ընդունել: