Այսօր Ազատության հրապարակում հրավիրված Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքը մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի բացման խոսքով, որից հետո ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հարթակ դուրս բերեց իշխող կոալիցիայի երեք կուսակցությունների` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի ներկայացուցիչների անդամատոմսեր:
Մանուկյանի խոսքով` տոպրակներով մոտ 8 կիլոգրամ անդամատոմս կա, որոնցից կամովի հրաժարվել են դրանց տերերը:
Մանուկյանը կոչ է արել այդ երեք կուսակցությունների «բոլոր ազնիվ անդամներին» շարունակել իրենց տոմսերը բերել Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակ և միանալ շարժմանը:
Իր ելույթի ընթացքում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը կոչ արեց ներկաներին զանգել բարեկամներին և ծանոթներին և հրավիրել Ազատության հրապարակ «ազգովի որոշումներ կայացնելու համար»: