Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանն իր առաջին հաղթանակը տոնեց: Մինչև 64 կգ քաշայինների մրցաշարում Հրաչիկ Ջավախյանը հաղթանակ տոնեց գերմանացի Դավիդ Մյուլերի նկատմամբ 17-11 հաշվով և դուրս եկավ 1/16 եզրափակիչ:
Նշենք, որ մինչ այդ երեք հայաստանցի բռնցքամարտիկներ Հարություն Բաչկովը, Արթուր Խաչատրյանն ու Սամվել Մաթևոսյանը պարտություն էին կրել առաջին իսկ մենամարտերում և դուրս էին մնացել մրցաշարից:
Վաղն իրենց 1-ին մենամարտերը կանցկացնեն Վլադիմիր Սարուխանյանն (60 կգ) ու Անդրանիկ Հակոբյանը (75 կգ):