Սեպտեմբերի 29-ին`ժամը 17.00-ի սահմաններում Վայոց ձորում` Նորավանք տանող ճանապարհի 6-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:
Փրկարար ծառայությանը հաղորդել են, որ կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնած մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը հայտնել է, որ ՎԱԶ-2107 մակնիշի 1 ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին`1979 թվականին ծնված Արմեն Զաքարյանին և հանձնել 1-03 ծառայության աշխատակիցներին: Զաքարյանը և ուղևորներ`1977 թվականին ծնված Արթուր Հունանյանն ու 1979 թվականին ծնված Արմեն Սահակյանը տարբեր աստիճանի մարնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց:
Զաքարյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Հունանյանինը և Սահակյանինը` բավարար: