Նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը, ով ձերբակալվել էր 2008 թվականի մարտի 1-ից հետո և անցել էր «7-ի գործով», Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ չի ցանկանում գնահատել Հայ Ազգային Կոնգրեսի որևէ որոշում:
«Բայց ընդհանրապես կարծում եմ, որ Հայաստանի պես ռեժիմային երկրներում ռադիկալ պայքարը ճիշտ է: Ինքս չեմ մասնակցում միտինգներին անձնական և այլ պատճառներով: Իսկ գործողությունները ինչպես կավարտվեն, կարծում եմ, դա էական չէ, քանի որ իշխանությունները միևնույն է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը կանխելու համար գնալու են արտահերթ ընտրությունների», – ասել է Շանթ Հարությունյանը: