Home / Հայաստան / Իրանցին անիվի մեջ փորձել է մարիխուանա բերել Հայաստան

Իրանցին անիվի մեջ փորձել է մարիխուանա բերել Հայաստան

Սեպտեմբերի 30-ին, ժամը 16.30-ին, Մեղրիի մաքսակետի Ագարակի հսկիչ անձնագրային կետում, Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան մուտք գործող ԻԻՀ մի քաղաքացու պատկանող «Կիա Ռիո» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ, բեռնախցիկի պահեստային անիվի ծածկոցի տակից հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցին նմանվող 8 գրամ զանգված:

«Կիա Ռիո»-ի վարորդը բերման է ենթարկվել ոստիկանության Մեղրիի բաժին:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, հայտնում են ոստիկանությունից: