Home / Հայաստան / ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքները ներկայացում են. պատգամավոր

ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքները ներկայացում են. պատգամավոր

«Ժառանգությունը» չի քննարկել Հայ Ազագյին Կոնգրեսի նախաձեռնած շուրջօրյա հանրահավաքներին իրենց մասնակցության հարցը: Այս մասին Epress.am-ի հետ զրուցում ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Պատգամավորի խոսքով` այն, ինչ կատարվում է Ազատության հրապարակում, ներկայացում է:

«Եթե Տեր-Պետրոսյանը պատրաստ է Տիգրան Առաքելյանի ազատության հարցը զիջել, որպեսզի երկխոսությունը շարունակվի, ապա դրանով իսկ ամեն ինչ պարզ է: Ես շատ մեծ սպասումներ չունեմ՝ հիմնվելով Կոնգրեսի՝ այս տարիների ընթացքում կայացրած որոշումների հետագծի վրա»,- ասել է Սաֆարյանը` նշելով, որ ինքն անգամ հատման եզրեր չի տեսնում Կոնգրեսի և իր գաղափարախոսությունների միջև՝ սկսած հայ-թուրքական հարաբերություններից և Ղարաբաղյան հարցի կարգավորման հարցից:

«Ես կարծում եմ, որ Հայ Ազգային Կոնգրեսը ոչնչով չի տարբերվում ներկայիս իշխանություններից, և դժվար թե նրանք այլ իշխանություն կարողանան ձևավորել, ինչ ներկայիս իշխանությունները»,- ասել է Սաֆարյանը: