Հայ Ազգային Կոնգրեսի ամերիկյան գրասենյակը հայտարարություն է տարածել, որում նշում է չորս տարի անընդմեջ ՀԱԿ-ի համակիրները Հայաստանում զրականքների գնով պայքարում են սահմանադրական կարգի և ոտնահարված իրավունքների վերականգնման համար:
«Պատահական չէ, որ անկախության 20-ամյակին դուք նորից Ազատության հրապարակում եք, քանի որ 20 տարի առաջ դուք ստանձնել եք ոչ միայն Հայաստան երկրի ու սեփական ճակատագիրը կերտելու, այլև սեփական երկրին տերը կանգնելու պատասխանատվությունը:
Իշխանությունները շարունակում են կիրառել ձեզ պատժելու, ձեր ձայնը լռեցնելու իրենց ծանոթ բոլոր միջոցները, ավելին այսօր նրանք չեն խորշում ձեր դեմ պայքարել առավել ստոր և նենգաբարո հնարքներով: Բայց հայ ժողովրդի «տառապանքը փորձ ունի», և դուք այս փորձությանն էլ կդիմանաք:
Ամերիկահայությունը ձեր կողքին է և միշտ ձեր կողքին կլինի քանի դեռ Հայաստանում չի վերականգնվել սահմանադրական կարգը, քանի դեռ Հայաստանում չի ձևավորվել օրինակարգ իշխանություն, քանի դեռ Հայաստանի ժողովուրդը պայքարում է ապահով, բարեկեցիկ ու իրավական պետությունում ապրելու իր իրավունքների համար», – ասված է հայտարարության մեջ: