Home / Հայաստան / Անդրանիկ Հակոբյանը շարունակում է հաղթել Բաքվում

Անդրանիկ Հակոբյանը շարունակում է հաղթել Բաքվում

Հայաստանցի Անդրանիկ Հակոբյանը Ադրբեջանում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում իր երկրորդ հաղթանակը տարավ: 75 կգ քաշային կարգում աշխարհի փոխչեմպիոնը պարտության մատնեց լեհ Տոմաշ Յաբլոնսկուն 18:12 հաշվով:

Վաղը 1/8 եզրափակիչում նա կհանդիպի մեքսիկացի Խուան Անտոնիո Մերկադո Կանտերոյի հետ: