Այսօր Բաքվում անցկացվող աշխարհի բռնցքամարտի առաջնությունում պայքարի մեջ մտավ 49 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Դանիելյանը, ով հանդիպեց ճապոնացի Նաոյա Ինուէի հետ: Չնայած Դանիելյանն այս քաշային կարգում առաջատարներից մեկն է համարվում, նա բոլոր գործոններով զիջեց մրցակցին` պարտվելով 17:5 հաշվով: Մրցամարտի ելքը վճռված էր արդեն առաջին փուլում, երբ հաշիվը 12:2 էր օգուտ ճապոնացի մարզիկի:
Նույն քաշային կարգում Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Հայրապետյանը վստահ հաղթանակ տարավ ամերիկացի Էրոս Կոռեայի նկատմամբ` 23:10:
Հայաստանցի մարզիկներից Բաքվումպայքարը շարունակում է միայն 75 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Հակոբյանը, ով այսօր մրցելու է լեհ Տոմաշ Յաբլոնսկու հետ: