Home / Հայաստան / Միկրոավտոբուսն ամբողջությամբ այրվել է

Միկրոավտոբուսն ամբողջությամբ այրվել է

Սեպտեմբերի 30-ին` ժամը 23.00-ի սահմաններում, Երևանի Նորքի փողոցի 1-ին նրբանցքում` գազալցակայանից 200մ դեպի Գյուրջյան փողոց, հրդեհվել է ավտոմեքենա:

ԱԻՆ Արտակարգ ալիք լրատվական ծառայության փոխանցմամբ` հրդեհը մեկուսացվել է ժամը 23.26-ին, մարվել՝ 23.32-ին:

Ամբողջությամբ այրվել է Օ.Քանքանյանին պատկանող «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի միկ­րոավ­տոբուսը: