Home / Հայաստան / Վթար Մոսկովյան և Աբովյան փողոցների խաչմերուկում

Վթար Մոսկովյան և Աբովյան փողոցների խաչմերուկում

Հոկտեմբերի 2-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Մոսկովյան և Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-21074»  մակնիշի ավտոմեքենայի:

«ՎԱԶ-21074»-ի վարորդը և «Մերսեդես-Բենց»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: