Հոկտեմբերի 2-ի երեկոյան Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր սողանքի հետևանքով անհայտ կորածների ցուցակում նշված 1962 թ. ծնված Մամիկոն Գասպարյանը, 1984 թ. ծնված Ալեքսանդր Բաղդասարովը, 1986 թ. ծնված Տիգրան Մեջինյանը, 1975 թ. ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Վարդան Կարապետյանը, 1970 թ. ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Արտակը, Վրաստանի քաղաքացիներ` 1961 թ. ծնված Գենա և 1981 թ. ծնված Նուքրի Սուրմանիձեները կապի են դուրս եկել իրենց հարազատների հետ և հայտնել, որ սողանքի պահին դեպքի վայրում չեն եղել կամ անվնաս են:
Այս պահին հավանական անհայտ կորած մարդկանց ցուցակում նշվում են.
1. Արմեն Սորսումատյան (1973 թ. ծնված, Երևանի բնակիչ)
2. Մեխակ Սորսումատյան (1964 թ. ծնված, Երևանի բնակիչ)
3. Նորիկ Միրզոյան (1939 թ. ծնված, Լճկաձոր գյուղի բնակիչ)
4. Արթուր Գուգենի Հակոբյան (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)
5. Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)
ԱԻՆ պաշտոնական կայքի հաղորդմամբ` դեպքի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են:
Ավելի վաղ հայտնել էին, որ պարբերաբար տեղացող անձրևը և սողանքի դեռևս ակտիվ վիճակը բարդացնում են որոնողափրկարարական աշխատանքները և հնարավորություն չեն տալիս գործի դնել ծանր տեխնիկան:
Տեղում աշխատանքներն առայժմ իրականացվում են ձեռքի ուժով` բահերի և այլ գործիքների օգնությամբ:
Վաղ առավոտից դեպքի վայրում է գտնվում նաև ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, որը տեղում ղեկավարում է որոնողափրկարարական աշխատանքները:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է թեժ գիծ՝ 010-52-96-90 , 010-36-02-97 , 060 44 02 38 հեռախոսահամարներով: