Հոկտեմբերի 3-ի ժամը 20.00-ի դրությամբ Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքային գոտում աշխատողներին միացել են Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 6 փրկարար, Գեղարքունիքի մարզից` 27, Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատից ` 12 հրշեջ-փրկարար, հայտնում է ԱԻՆ պաշտնական կայքը:
Հողազանգվածի տակ մնացած 35 ավտոմեքենաներից տեսանելի են 24-ը` 8 բեռնատար, 2 կռունկ, պետավտոտեսչության 2 մեքենա, 1 “Կամազ” մակնիշի մեքենա և ևս 11 թեթև մարդատար ավտոմեքենա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ և 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին և այն ամբողջովին դարձրել անանցանելի: