Հոկտեմբերի 2-ին, ժամը 12.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 39-ամյա մի կին:
Պարզվել է, որ սեպտեմբերի 30-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Արտաշատ-Երևան ճանապարհի 20-րդ կ/մ-ին` Ջրահովիտ գյուղի հատվածում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է ընկել ջրատարի մեջ, ինչի հետևանքով ուղևորուհին ստացել է մարմնական վնասվածքներ, հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: