20:08 Այսօրվա ասուլիսն ավարտվեց: Հրապարակում քոչարի են պարում:
20:05 Տեր-Պետրոսյան. Երեկ մեկն ինձ հարց էր ուղղել` երբ են բացվելու զուգարանները: Առաջին իսկ օրը մենք այս հարցը բարձրացրինք, դիմեցինք ոստիկանությանը, քաղաքապետարանին: Ասացին` կլուծենք: Մինչև այսօր լուծում են: Ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանի հրամանով է բլոկադա` Երևան մտնող ճանապարհները:
Բայց կուզեք, ինձ գնդակահարեք, չեմ հավատում, որ զուգարանները փակել են Սերժ Սարգսյանի հրամանով: Ես որպես Սարգսյանի հին ընկեր կասեմ: Սերժ, խնդրում եմ, բաց զուգարանները: Ես այս տասը տարի է, ոչ մի անձնական հանդիպում չեմ ունեցել նրա հետ, բայց հիմա ասում եմ` Սերժ, ապացուցիր այս ժողովրդին, որ գոնե մեկ հարց դու կարող ես լուծել: Այլապես ամոթ է, մենք խայտառակվում ենք ամբողջ աշխարհի առջև:
19:46 Մի հարց կա, որ շատ է հետաքրքրում ժողովրդին: Այդ հարցը մեզ տվել են 2008-ի ընտրությունների ժամանակ: Երեկվա հարցերի փաթեթում էլ կար: Հետևյալն է. ինչ կադրային քաղաքականությու
Եթե գա իշխանության Կոնգրեսը… իմ նախընտրական դաշինքը գործարքի վրա հիմնված չի եղել: Կոնգրեսի անդամ կուսակցությունների ոչ մի անդամ երբևէ հարց չի բարձրացրել, թե ով ինչ պաշտոն է զբաղեցնելու, բացառությամբ երկու հոգու: Մեկը չմիացավ մեր նախընտրական դաշինքին: Մյուսն էլ ընտրությունների
Դրա ամենացցուն օրինակը Արթուր Բաղդասարյանի օրինակն է: Դա նրանց ոճն է: Պետական բյուջեի հաշվին իրենք օգտագործեցին իրենց այդ նենգագույն գործարքը: Երկրորդը. կադրային քաղաքականությունը բարդ քաղաքականությու
Նման խնդիրներ չեն ունենում այն պետությունները, որոնք ունենում են երկարատև անընդհատ պետականություն: Ասում եմ` բարդագույն խնդիր է: Եվրոպական պետական կառուցվածքը ձևավորվել է հարյուրավոր տարիների ընթացքում: Գալիս ենք իշխանության, էդ հաստատ ա լինելու, չկասկածեք, և ուրեմն իշխանության գալուց հետո պետք է ձգտենք մերիտոկրատիկ պետության` արժանավորների պետության:
Այսինքն` գլխավոր սկզբունքը լինելու է պաշտոնյաների արժանիքը: Ով ինչ պաշտոնի արժանի է, դրանից ավել չի զբաղեցնելու, շատ քիչ պետությունների է հաջողվել ունենալ արժանավորների պետություն, այդպիսի պետություն եղել է Չինաստանը` ամենադասական մերիտոկրատիկ պետությունն է:
Ում ընտրում եք, նրանք էլ դառնում են ձեր պաշտոնյաները: Բայց գալու է մի պահ, որ մենք չենք բավարարելու ձեր պահանջները: Բայց մենք լուծելու ենք մի կարևորագույն խնդիր` անցկացնել արդար ընտրություններ: Երբ մեզանից դժգոհեք, կարողանալու եք մեզանից հեշտությամբ ազատվել: Ահա այսպիսի երկիր եմ ես երազում:
19:45 Երեկ ես շատ խոսեցի: Այսօր կաշխատեմ ձեզ չձանձրացնել ու քիչ խոսել:
19:33 Լևոն Զուրաբյան. Հայ Ազգային Կոնգրեսն այլևս անիմաստ է համարում որևէ երկխոսություն:
Այս պահից սկսած մեր առջև դրված խնդիրների լուծումը տեսնում ենք զանգվածային միջոցառումների ակտիվացման և մոբիլիզացիայի մեջ: Ընդհատված երկխոսության վերսկսումը կարող է տեղի ունենալ միայն իշխանություններ
19:16 Դավիթ Շահնազարյան. Ձեզ եմ ներկայացնում մի փաստաթուղթ, որն ընդունվել է Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից: Առաջին կետը վերաբերում է Գերմանիայի դեսպանին:
Կոնգրեսն առաջին դեպքից հետո զերծ էր մնացել որևէ հայտարարությունից` դա համարելով մի պատահականություն: Ոչ մի օտարերկրյա դեսպան նմանօրինակ հայտարարություն չի հնչեցրել: Նա երբեք հրապարակային քննադատության չի ենթարկել ՀՀ իշխանություններին: Այս արտառոց պահվածքը մենք համարում ենք կոպտագույն միջամտություն ՀՀ ներքին կյանքին և բացահայտ սատարում ՀՀ իշխանություններին (նկատի ունի հետևյալը):
Գերմանիայի Դաշնության իշխանություններին հորդորում ենք ուշադրություն դարձնել այս հանգամանքի վրա, և վստահ ենք, որ նրա կեցվածքը չի համապատասխանում Գերմանիայի իշխանության դիրքորոշմանը: Շահնազարյանը նշել է, որ Գերմանիայի դեսպանը թույլ է տվել դիվանագիտական էտիկայի խախտում:
18:55 Նիկոլ Փաշինյան. Այսօրվա մամուլից տեղեկացա, որ Գալուստ Սահակյանն ա քոմենթ անում գարշոկների մասին: Ես կարծում եմ, որ սա կառուցողական առաջարկ է: Թող իր հետ բերի ԱԺ պատգամավորներին, որ գարշոկները թափեն, հետ բերեն: Գալուստ Սահակյան, մենք ընդունեցինք քո առաջարկը, սպասում ենք քեզ ու քո պատգամավորներին:
Հանրահավաքը մի օր լցվելու է փողոցներ, ու Գալուստ Սահակյանն ու իր նմանները այդ ժամանակ գարշոկին կակա են ասելու:
18:42 Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանեց Ազատության հրապարակ: Այսօր նա կշարունակի պատասխանել լրագրողներից և քաղաքացիներից ստացված հարցերին: Ընդդիմության առաջնորդի բաց ասուլիսի մեկնարկը երեկ էր:
10:05 Արամ Մանուկյանը, դիմելով հավաքվածներին, կոչ է արել չհավատալ տարածվող ասեկոսեներին, թե ոստիկանությունը կարող է ցրել հավաքված մարդկանց Ազատության հրապարակից: Նրա խոսքով` դա հատկապես հնարավոր չէ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցի նախօրեին, երբ ողջ Հայաստանը լինելու է ուշադրության կենտրոնում, և ոչ ոք չի համարձակվի ցրել հրապարակում ժողովրդավարության համար պայքարող մարդկանց:
10:00 Փաշինյանը վստահություն է հայտնել, որ անցած 4 օրերի ընթացքում Հայաստանում շատ բան է փոխվել:
«Այս 4 օրն ընդհանրապես շատ բան է ցույց տալիս, այն, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր երբեք չեն հաշտվելու ավազակապետության հետ: Այդ մարդիկ մենք ենք, որ այս պահին գտնվում ենք Ազատության հրապարակում», – ասել է Փաշինյանը:
09:50 «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտյան ողջունել է Ազատության հրապարակի «վրանային ավանի» բնակիչներին: Նա խոսել է այն փաստի մասին, որ յուրաքանչյուր առավոտյան ակտիվիստները, ինչպես նաև ՀԱԿ-ի վերնախավի ներկայացուցիչները ավելը ձեռքին մաքրում են Ազատության հրապարակը` դա համարելով կարևոր հանգամանք:
Փաշինյանի խոսքով` իրենք կոտրել այն բարդույթը, որ տղամարդն ավելով չի կարող լինել:
09:30 Գիշերը` 01:30-ի սահմաններում, Ազատության հրապարակ է այցելել Լևոն Տեր-Պետրոսյանը, ով երկար զրուցել է ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների հետ: