Home / Հայաստան / Բաքվում Հայաստանի միակ հույսը կրկին հաղթում է

Բաքվում Հայաստանի միակ հույսը կրկին հաղթում է

Հայաստանի հավաքականի միակ ներկայացուցիչը Բաքվում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 75 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Հակոբյանը 1/8 եզրափակիչում վստահ հաղթանակ է տարել մեքսիկացի Խուան Մերկադոյի նկատմամբ:

Մեքսիակցին դիմադրեց հայաստանցի բռնցքամարտիկին մինչև վերջին` 3-րդ ռաունդ, սակայն 21:10 հաշվի ժամանակ վնասեց աչքը, և մրցամարտը դադարեցվեց:

¼ եզրափակիչում Հակոբյանը վաղը կհանդիպի Ռումինիայի ներկայացուցիչ Բոգդան Ջուրատոնիի հետ:

Նշենք, որ ավելի վաղ 49 կգ քաշային կարգում հանդես եկող ռուսաստանցի Դավիթ Հայրապետյանը հաղթանակ էր տոնել Լուկաշ Մաժչուկի նկատմամբ և քառորդ եզրափակիչում կհանդիպի իսպանացի Խոսե դե լա Նիեվեի հետ: