Երեկ Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը վերջինն է նախագահի պաշտոնում Թուրքիայի ներկայացուցիչ Մեվլյութ Չավուշօղլուի համար:
«Առավոտ» օրաթերթի փոխանցմամբ, արդեն պարզ է, թե ով է դառնալու ԵԽԽՎ հաջորդ նախագահը: Նրան առաջադրելու իրավունքն այս անգամ EPP խմբակցությանն էր, և ինչպես «Առավոտին» հայտնել է այդ խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը` երեկ խմբակցության նիստում ձայների վճռորոշ մեծամասնությամբ հաղթելով Անդրես Հերկելին, խմբի կողմից ԵԽԽՎ նախագահ առաջադրվելու թեկնածու դարձավ Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ժան-Կլոդ Մինյոնը: