Սեպտեմբերի 30-ին, ժամը 20.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ սննդամթերքի թունավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Բերքաբեր գյուղի մի բնակչուհի:
Պարզվել է, որ կինը թունավորվել է հարևանի տանը` ծննդյան միջոցառման ժամանակ օգտագործած սննդամթերքից:
Նույն սննդամթերքից թունավորվել են նաև գյուղի 5 բնակիչներ: Հանգամանքները պարզվում են: