Երևանում բուժհաստատությունների հենքի վրա ժամանակակից միջազգային չափորոշիչներին համապատասխան համատեղ բժշկական կենտրոն ստեղծելու ծրագրին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և «Նովեկ Գրուպ» ընկերության ղեկավար Ժիրայր էպոյանի, վերջինիս հրավերով Երևանում գտնվող ճապոնական «M-TECH» կորպորացիայի նախագահ Դ.Ռ. Պարկի, «YOUNG WOO» կորպորացիայի նախագահ Ջանգ-Իլ Սոյի, «DAE SUNG» ինժեներական և հետազոտական ընկերության գործադիր տնօրեն Դո-Հան Կիմի հանդիպման ժամանակ։
Ճապոնացի մասնագետները նշել են, որ թեև անելիքները քիչ չեն, այդուհանդերձ իրենք տպավորված են բժշկության ոլորտը կատարելագործելուն ուղղված հայկական կողմի ջանքերով և համատեղ ծրագրերին օժանդակելու քաղաքապետարանի պատրաստակամությամբ։
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` «Նովեկ Գրուպն» առաջիկայում արդեն ներդրումային կոնկրետ ծրագիր կներկայացնի, հայտնում են քաղաքապետարանից: