ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը չի կարծում, որ որևէ հանրապետական կա, որ վատ կարծիք ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին:
Սահակյանը նշել է, որ ՀՀԿ-ն ժամանակին Ռոբերտ Քոչարյանին սատարող ուժ է եղել:
«Մենք նրա ավանդը մեծ ենք համարում պետականաշինության մեջ:
Այնպես են ներկայացնում, թե իբր Ռոբերտ Քոչարյանը բոբո է», – ասել է ՀՀԿ-ականը` պատասխանելով Քոչարյանի` մեծ քաղաքականություն հնարավոր վերադարձի մասին հարցին:
Այնուամենայնիվ, Սահակյանը նշել է, որ խորհրդարանական ընտրություններից առաջ Քոչարյանի մոտ «չի տեսնում թիմային ակտիվություն»:
«Ես երկրորդ նախագահի մոտից չեմ գալիս, ես չգիտեմ` նա նախագահական ընտրություններին կակտիվանա, թե ոչ: Դա յուրաքանչյուրի գործն է», – ասել է բանախոսը: