Այսօր Ավանի Ֆուտբոլային ակադեմիայում ՀՀՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ներկայացրեց Հայաստանի հավաքականի նոր ֆուտբոլիստին` Ամստերդամի «Այաքսի» հարձակվող Արազ Օզբիլիսին:
Վերջինս անձնագիր և Հայաստանի հավաքականի 23 համարի մարզաշապիկ ստացավ, սակայն հայտարարեց, որ, ցավոք, չի մասնակցի Եվրո-2012-ի գալիք երկու հանդիպումներին վնասվածքի պատճառով: Նա նշել է, որ հրավեր ուներ նաև Հոլանդիայի հավաքականից, սակայն ընտրել է Հայաստանը, որովհետև «իր սիրտը Հայաստանի հետ է»:
Օզբիլիսը նաև ասել է, որ ինքը հայերեն չի խոսում, բայց սովորում է: