Home / Հայաստան / «Ազատ դեմոկրատները» կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին

«Ազատ դեմոկրատները» կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին

Քաղաքագետ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ իրենց կուսակցությունը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին, քանի որ, ըստ նրա, «ցանկացած քաղաքական ուժ իր վերջին փորձնական պատրաստվածության շրջանը պետք է համալրի ընտրություններին մասնակցելով և ապացուցի, թե ինքը որքանով է ունակ անցնելու այդ գործընթացը»:

Քաղաքագետը ընդգծել է, որ այստեղ ոչ թե գործընթացի հետևանքն է առաջնահերթ, այլ այն, որ քաղաքական ուժը ցույց տա իր կազմակերպվածության և պատրաստվածության աստիճանը: «Մենք դա ենք պատրաստվում անել` նաև ինքներս մեզ ստուգելու համար»,-նշել է «Ազատ դեմոկրատների» փոխնախագահը: