Հոկտեմբերի 4-ին`ժամը 17.30-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը հաղորդում է ստացել, որ Գյումրի քաղաքի Շերինա փողոցի թիվ 6աշենքի 12-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր մեկնած փրկարարները` ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, բացել են բնակարանի դուռը. միջանցքում հայտնաբերվել է 1982 թվականին ծնված Արսեն Պողոսյանի դին` առաստաղից կախված: