Մոտ կես ժամ առաջ Երևանի Մաշտոց պողոտայի վրա գտնվող «Ռոբերտո» հագուստի և կոշիկի խանութ սրահից մոտ 50 տարեկան մի կին է բերման ենթարկվել, ով փորձել էր խանութից գողանալ կանացի վերնազգեստ:
Խանութից զանգահարել էին ոստիկանություն, ովքեր և ժամանեցին դեպքի վայր և կնոջը բերման ենթարկեցին: Կինը ցանկանում էր փախչել՝ բղավելով «հիմա ինչ ա լինելու իմ հետ, ես հիվանդ ամուսին ունեմ, եկեք ստեղ հարցերը լուծենք, թողեք գնամ»:
Սակայն ոստիկանները նրան բռնեցին և նստեցրեցին ոստիկանական մեքենան:
Խանութի մենեջերը ոստիկանի պահանջով պետք է գնա ոստիկանական բաժանմունք՝ ցուցմունք տալու: