Այսօր առավոտյան Էջմիածնից Երևան եկող հասարակական տրանսպորտը գրեթե չէր աշխատում:
Եթե մի քանի օր առաջ Էջմիածնի տրանսպորտը աշխատում էր ոչ լիարժեք գրաֆիկով, ապա այսօր առավոտից կանգառը բազմամարդ էր, և 10:00- ի դրությամբ ոչ մի փոխադրամիջոց չէր մոտենում կանգառին:
Քաղաքացիները պատմել են Epress.am-ի թղթակցին, որ կանգառում են նաև Էջմիածնի քրեականի աշխատակիցները, ովքեր թույլ չեն տալիս անհատ տաքսիստներին մարդ վերցնել, կամ էլ գրանցում են բոլոր այն մեքենաների համարները, որոնք մարդ են տանում Երևան:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ից, երբ ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարել է շուրջօրյա հանրահավաքների մեկնարկի մաիսն, Հայաստանի բազմաթիվ բնակավայրերից մասամբ կամ ամբողջովին դադարեցվել է միջքաղաքային հասարակական տրանսպորտի շարժը: