Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությանը պարտություն կրեց վերջին հայաստանցի բռնցքամարտիկը: 75 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Հակոբյանը 1/4-ում պարտվեց ռումինացի Բոգդան Ջուրատոնիին: Մրցամարտն ընթացավ համառ պայքարում, և առաջին երկու ռաունդներից հետո Հակոբյանը պարտվում էր մրցակցին ընդամենը 1 միավորով: Սակայն վերջին ռաունդում Ջուրատոնին հաղթեց 8-5 հաշվով և ամրագրեց 21-17 հաշվով ընդհանուր հաղթանակը:
Նշենք, որ Ռուսաստանի կազմում հանդես եկող Դավիթ Հայրապետյանը 1/4-ում հաղթեց Խոսե Դե Լա Նիևեին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Նախկին հայաստանցի Միշա Ալոյանը, ով այժմ հանդես է գալիս Ռուսաստանի կազմում, 52 կգ քաշային կարգում հաղթանակ տոնեց ադրբեջանցի Էլվիշ Մամիշզադեի նկատմամբ և առնվազն բրոնզե մեդալ ապահովեց: