Այսօր Ստոկհոլմում հայտարարել են 2011 թվականի քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը: Այս տարի քիմիայի բնագավառում իր ավանդի համար կպարգևատրի իսրայելցի գիտնական Դենիել Շեկտմանը քվազիբյուրեղների (հեռավոր կարգերով պինդ մետաղական համաձուլվածքներ, որոնց դիֆրակցիոն պատկերի գագաթները տեղաբաշխված են ոչ բյուրեղագիտական սիմետրիաներով) բացահայտման համար:
Այս մասին ուղիղ եթերով հայտարարվել է Նոբելյան կոմիտեի կայքում: Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականը 1,5 մլն դոլար կստանա:
Հիշեցնենք, որ երեկ հայտարարվել են ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացած գիտնականների անունները: Նրանք են` Սոլ Պերլմուտերը, Բրայն Շմիդտը, Ադամ Ռայսը: Ֆիզիկոսները կպարգևատրվեն հեղինակավոր մրցանակով հեռացած գերնոր աստղերի ուսումնասիրման ընթացքում տիեզերքի լայնացման գործընթացների հետազոտության համար: