Ազատության հրապարակում Հայ Ազգային Կոնգրեսի համակիրները 5-րդ գիշերն անցկացրեցին: Ինչպես և նախորդ օրերին,նրանց այցելեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով հրապարակ վերադարձավ կեսգիշերին մոտ, շրջեց վրաններով, զրուցեց Կոնգրեսի ակտիվիստների հետ: