Home / Հայաստան / 8 մեքենա բախվել է Մյասնիկյան պողոտայում

8 մեքենա բախվել է Մյասնիկյան պողոտայում

Հոկտեմբերի 4-ին, ժամը 18.00-ին, Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել  «ԲՄՎ»,   «Ֆոլքսվագեն-Գոլֆ», «ՎԱԶ-21010», «Սամանդ»,  «Մերսեդես Բենց»,  «ԳԱԶ-3110», «Դեու Նեքսիա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:

Բախման  հետևանքով «Մերսեդես Բենց»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում են ոստիկանությունից: