Home / Հայաստան / Գեղամյանը Սերժ Սարգսյանից «գոլդ» տեղ է խնդրել

Գեղամյանը Սերժ Սարգսյանից «գոլդ» տեղ է խնդրել

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի տեղեկություններով՝ օրերս Սերժ Սարգսյանի մոտ են գնացել «Ազգային Միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը և ՀՔԴՄ ղեկավար Խոսրով Հարությունյանը։

Նրանք  գնացել են Սարգսյանի մոտ՝ խնդրելով առաջիկայում իրենց պատգամավոր դարձնել ՀՀԿ ցուցակով։ Սերժ Սարգսյանն ի պատասխան ասել է, թե կմտածի այդ մասին և առաջիկայում որոշում կկայացնի։ Այս հանդիպումից հետո Արտաշես Գեղամյանը սկսել է իր միջավայրում լուրեր տարածել, թե ինքն առաջիկայում ՀՀԿ ցուցակի «գոլդ» տեղերով պատգամավոր է դառնալու, և այդ առաջարկն իրեն արել է Սերժ Սարգսյանը, գրում է «ՉԻ»-ն: