Home / Հայաստան / ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանին խնդրել են դասախոսություն չկարդալ

ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանին խնդրել են դասախոսություն չկարդալ

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակ Զարուհի Փոստանջյանը հոկտեմբերի 4-ի քննարկման ընթացքում հայտարարել է. «Տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող դերի ապացույցը նրա կողմից Հայաստանի հետ իր գործող սահմանի բացումն է»:

«Առավոտի» փոխանցմամբ` այդ ակնարկին արձագանքել է Թուրքիայի պատվիրակ Սաբան Դիսլին, որը ելույթում ասել է. «Հայաստանից մեր բարեկամ տիկին Փոստանջյանին կարող եմ ասել, թե նա չի ճանաչում Թուրքիայի սահմանը, բայց բողոքում է, որ սահմանը փակվել է: Ես կոչ եմ անում այդ հորդորներն ուղղել իր կառավարությանը` մինչև մեզ դասախոսություն կարդալը: Հայաստանը պիտի վերջ տա ադրբեջանական հողերի 20 տոկոսի բռնազավթմանը»: