Հայաստանում նոր կատակերգություն է նկարահանվում` «Փեսացուն կրկեսից»: «Ժողովուրդ» թերթի փոխանցմամբ` Ֆիլմի ռեժիսորն է Դավիթ Բաբախանյանը, ով կատակերգական ժանրում ֆիլմ նկարելու փորձ ունի («Պահանջվում է միլիարդատեր»): Ֆիլմի գլխավոր հերոսի դերում է Հովհաննես Ազոյանը և Միկի կապիկը: Նկարահանումներն արդեն մոտենում են ավարտին, դրանց մի մասն էլ կատարվել է Դիլիջանում:
Ֆիլմում նկարահանվել են նաև Սոս Ջանիբեկյանը, Սամվել Սարգսյանը, Ռոզի Ավետիսովան, Սերժ Ավետիքյանը, Նարեկ Դուրյանը: