Րոպեներ առաջ Երևան ժամանեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:
«Զվարթնոց» օդանավակայանում նրան դիւմավորեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, կառավարության անդամները, պատգամավորներ և Երևանի քաղաքապետը:
Օդանավակայանից երկու երկրների ղեկավարները մեկնեցին Սուրբ Էջմիածին`հանդիպելու Գարեգին Բ կաթողիկոսի հետ:
Սարկոզին այցի ընթացքում կմեկնի Մեծ եղեռնի հուշկոթող, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Վաղը առավոտյան երկու նախագահները Երևանի Ֆրանսիայի հրապարակում կմասնակցեն Օգյուստ Ռոդենի հեղինակած «Ժյուլ Բաստյեն Լըպաժ»-ի արձանի նվիրաբերման հանդիսավոր արարողությանը:
Նիկոլա Սարկոզին կմասնակցի նաև Շառլ Ազնվուրի տուն թանգարանի բացմանը: