ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ՀՀԿ խմբակցության պատգամավորների մոտ երեկ իր դժգոհությունն է հայտնել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Նա ասել է, որ երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ էր անում, ոստիկանները մի քանի օր թույլ չէին տալիս նրան վրան խփել, անգամ անձրևանոց տեղադրել, մեկ անգամ էլ այն կոտրել էին:
Փոխարենը, նշել է Մարտիրոսյանը, իշխանությունները հանդուրժող են Կոնգրեսի հանրահավաքների և այնտեղ տեղադրվող, օր օրի ավելացող վրանների հանդեպ:
Օրաթերթի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը հաստատել է, որ նման զրույց եղել է: Ավելին, ըստ նրա` նույն հարցով իրենց դիմում են շատ քաղաքացիներ և զարմանում, թե ինչու այն ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ այդպես վարվեցին, իսկ Կոնգրեսի հանդեպ բարեհաճ են: