Այսօր հայտարարվելու է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը: Նորվեգական TV-2 հեռուստաալիքի տեղեկություններով` այդ պարգևին կարող է արժանանել Լիբերիայի 72-ամյա նախագահ Էլեն Ջոնսոն Սիրլիֆը, ոում համարում են «նոր Աֆրիկայի խորհրդանիշ»:
Ջոնսոն Սիրլիֆը պատմության մեջ առաջին կինն է, ով դարձել է աֆրիկական պետության նախագահ: Մի քանի օր հետո Լիբերիայում նոր նախագահական ընտրություններ կկայանան, որոնց ընթացքում նա կփորձի վերընտրվել:
Ավելի վաղ մի շարք փորձագետներ ենթադրում էին, որ այս տարի Նոբելյան մրցանակի հանձնաժողովը, ամենայն հավանականությամբ, կպարգևատրի այսպես կոչված «արաբական գարնան» կազմակերպիչներից մեկին:
Ընդհանուր առմամբ, հանձնաժողովը 241 թեկնածություն է դիտարկել, ինչը ռեկորդային ցուցանիշ է: