Հոկտեմբերի 5-ին, ժամը 13.20-ին Աբովյան քաղաքի ծննդատան ցանկապատի մոտ տղամարդու դիակ էր հայտնաբերվել` ծնկների, գոտկատեղի և գլխի մասերում վնասվածքների հետքերով:
Ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ տղամարդը Աբովյանի բնակիչ, 56-ամյա Սամվել Հարությունյանն է:
Հաջորդ օրը` հոկտեմբերի 6-ին, ոստիկանության ծառայողները Մասիս-Այնթապ ճանապարհի խաչմերուկից, սպանությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 49-ամյա Երեմ Մ.-ին, ում ձերբակալել են:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: