ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ միասին մասնակցել են Երևանում Շառլ Ազնավուրի կեցավայրի բացման արարողությանը, որից հետո նախագահները Երևանի Ֆրանսիայի հրապարակում ելույթ են ունեցել և միասին բացել Օգյուստ Ռոդենի հեղինակած Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանը, որը Ֆրանսիայի Հանրապետության նվերն է Հայաստանի Հանրապետությանը:
Ֆրանսիայի հրապարակից Սարկոզին մեկնել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, որտեղ տեղի է ունեցել հրաժեշտի պաշտոնական արարողությունը, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: