L`Oreal ընկերության լաբորատորիայում գիտնականները մազերի ճերմակացման դեմ պայքարող դեղահաբեր են ստեղծել: Օրական մեկ հաբի ընդունումը թույլ է տալիս պահպանել մազերի բնական գույնը մինչև խոր ծերություն:
Գիտնականները խոստանում են, որ դեղահաբը կողմնակի ազդեցություն չի ունենա. քանի որ այն բաղկացած է տարբեր մրգերի հիմքերից:
L`Oreal ընկերության կենսաբանական կոսմետիկայի բաժնի ղեկավար Բրունո Բեռնարդը կարծում է, որ սննդային հավելումը, որի բաղադրությունը գաղտնի է պահվում, մեծ պահանջարկ է ունենալու ոչ միայն կանանց շրջանում, այլև տղամարդկանց: Միաժամանակ նա նախազգուշացրել է, որ հարկ է սկսել ընդունել դեղը մինչ մազերի ճերմակումը:
Ընկերությունը խոստանում է, որ դեղահաբը վաճառքի կհանվի 2015 թվականին: