Իշխանությունները տարբերակներ են փնտրում ֆրանսահայ երգիչ, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրի՝ «Les Nouvelles d’Armenie» պարբերականին տված հարցազրույցի կոշտ և սկանդալային գնահատականները մեղմացնելու համար, գրում է «168 ժամը»։
Որոշ տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները ցանկանում են այնպես կազմակերպել, որ իր հայտարարությունների համար պարզաբանումներ տա երեկ Հայաստան ժամանած Ազնավուրն ինքը։
Հիշեցնենք, որ ֆրանսիական պարբերականին տված հարցազրույցում Ազնավուրն ասել էր. «Մի՞թե հայ լինել նշանակում է ունենալ բուտիկ և խոսել Հայոց ցեղասպանությունից»։