«Ժողովուրդ» թերթը հայտնել էր, որ «Հայաստանի էլցանցեր»-ի հարյուր տոկոսի բաժնետեր ռուսական «ԻնտերՌԱՕ հոլդինգ»-ի մտադիր էր բաժնետոմսերի քսան տոկոսը վաճառել ֆրանսիացիներին։ Սակայն սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած պաշտոնական հանդիպման ժամանակ գործարքը չի կայացել։ Թերթի փոխանցմամբ` նշված օրը կողմերը ներկայացել են գործարքը կնքելու, սակայն ռուսներն անսպասելի հրաժարվել են վաճառքից՝ տեղեկանալով, որ ֆրանսիացիների հետևում հայ օլիգարխներ և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ կան կանգնած: