Home / Հայաստան / Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Հոկտեմբերի 10-ին,  ժամը 11.30-ի սահմաններում Արագածոտնի մարզում` Երևան-Գյումրի ավտոճանապարհի 35 կմ-ում տեղի է ունեցել ավտապատահար, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 1987 թվականին ծնված Վահե Սահակյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի հիվանդանոց, այնուհետև` Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն: