«Եվրատեսիլ-2012» երգի մրցույթին ընդառաջ Ադրբեջանը մայրաքաղաք Բաքվի ողջ տարածքը Wi-Fi ինտերնետ ծածկույթով կապահովի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովը:
«Այս տեխնոլոգիայի շնորհիվ բոլոր հյուրանոցները, թատրոնները, և ընդհանուր առմամբ ողջ քաղաքն անվճար գերարագ ինտերնետով կապահովվի: Աշխատանքներ են տարվում ինտերնետի արագացման ուղղությամբ: Չի բացառվում, որ քվեարկությունն իրականացվի ոչ միայն հեռախոսով, այլև ինտերնետով, ինչը նորամուծություն կլինի մրցույթի անցկացման պատմության մեջ», – է նախարարը: